Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2026 թվականին վեցերորդ, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում ութերորդ անգամ են հանդիպել դեմ առ դեմ։ Բելառուսի ղեկավարը ժամանել է Ռուսաստանի նախագահի՝ Նովո-Օգարյովո նստավայր։ Պուտինի և Լուկաշենկոյի նախորդ հանդիպումը նույնպես տեղի էր ունեցել Նովո-Օգարյովոյում՝ օգոստոսի վերջին։ Այն ժամանակ առաջնորդները քննարկել էին Միութենական պետության օրակարգի արդիական հարցերը, տնտեսությունը, ներդրումները և միջազգային հարաբերությունների զարգացումները։ Բացի այդ, երկու նախագահները դեմ առ դեմ հանդիպել էին հունիսին՝ Վալդայում, մայիսին՝ Աստանայում, ինչպես նաև ավելի վաղ՝ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությունների և փետրվարին Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստի շրջանակում։ Անցած տարվա վերջին նրանք հանդիպել էին նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գագաթնաժողովների շրջանակում։ Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինին և Լուկաշենկոյին կապում են ամուր բարեկամական հարաբերություններ, և առաջնորդները մշտական կապի մեջ են։ Այս տարի նախագահները վեց հեռախոսազրույց են ունեցել։ Սակայն, ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բոլոր զրույցներից հետո պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակվում, քանի որ դրանք բավական հաճախակի են։