ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Գրոմիկոն Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի լիագումար նիստի շրջանակում Alpha News -ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների հնարավոր փոփոխությունների հեռանկարներին, ինչպես նաև երկխոսության վերսկսման հնարավոր նախադրյալներին։ Փորձագետի կարծիքով՝ Եվրոպայում ավելի ու ավելի հաճախ են հնչում ազդակներ այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման ներկայիս մոտեցումները։ «Ներկայումս գործընթացները զարգանում են ոչ միայն մեկ ուղղությամբ․ հնարավոր են նաև հակառակ միտումներ։ Սակայն Եվրոպայի կողմից մենք ավելի ու ավելի շատ ազդակներ ենք տեսնում շահագրգիռ շրջանակներից, որոնք կարծում են, որ հակամարտությունից արդեն իսկ հոգնածություն կա, առկա են ներքին խնդիրներ, ինչպես նաև կա գիտակցում, թե մեր երկիրն ինչպես է դրսևորել իրեն՝ ճգնաժամային իրավիճակներում դիմակայելու կարողության տեսանկյունից։ Այս ամենն, անկասկած, նպաստում է Ռուսաստանի շահերը հաշվի առնելու և դրանց շուրջ փոխըմբռնման հասնելու գործընթացին։ Սակայն Եվրամիությունը բաղկացած է 27 երկրից, ուստի մի մասը կողմ կլինի նման մերձեցմանը, իսկ մյուսները նույնիսկ ավելի բարենպաստ ժամանակներում դեմ են եղել Ռուսաստանի հետ ԵՄ-ի ռազմավարական գործընկերության հաստատմանը։ Այսպիսով՝ որոշակի շարժ կա, սակայն դա բավականին երկարատև, տարբեր արագություններով ընթացող և բավականին անկանխատեսելի գործընթաց է», -նշել է քաղաքագետը։ The post Եվրոպայում ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի շահերը հաշվի առնելու անհրաժեշտության մասին ազդակներ․ Ալեքսեյ Գրոմիկո appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եվրոպայում ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի շահերը հաշվի առնելու անհրաժեշտության մասին ազդակներ․ Ալեքսեյ Գրոմիկո
ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Գրոմիկոն Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի լիագումար նիստի շրջանակում Alpha News-ի հետ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հետխորհրդային տարածքը ԵՄ-ի համար շարունակում է մնալ «համեղ պատառ»․ Ալեքսեյ Գրոմիկո
Alpha News / Nov 10

Ուկրաինայի շուրջ բանակցություններում առայժմ բեկում ակնկալել պետք չէ․ Աննա Վելիկայա
Alpha News / Nov 10

Алексей Громыко: постсоветское пространство остаётся для ЕС «лакомым кусочком»
Alpha News / Nov 10

Առաջինը լինելու արվեստը․ ինչպես Թինա Կանդելակին նվաճեց ռուսական հեռուստաեթերը
Alpha News / Nov 10
Related coverage

Почему членство Армении в ОДКБ нужно и Еревану и Москве? Мнение военного эксперта
Sputnik Armenia / Nov 10

Հայաստան–ԵՄ. աշխարհաքաղաքական խելագարության քրոնիկոն
Sputnik Armenia / Nov 10

Türkiye Atatürk’ü anıyor: Tarihin gölgesinde kalan Ermeni izleri
Ermenihaber / Nov 10

Թուրքիան հիշում է Աթաթուրքին. պատմության ստվերում մնացած հայկական հետքերը
Ermenihaber / Nov 10