Փարիզի Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Էմանուել Մակրոնը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Ֆրանսիա և մասնակցությունը Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովին։ Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, վիզաների ազատականացման երկխոսությանը և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումներին։ Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու զարգացումներին առնչվող հարցերի շուրջ։ The post Փաշինյանն ու Մակրոնը Ելիսեյան պալատում քննարկել են հայ-ֆրանսիական ռազմավարական հարաբերությունները appeared first on Alphanews .