Ռուսաստանի ՆԳՆ-ն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով 2027 թվականից աշխատանքային միգրանտների համար լրացուցիչ հարկ է սահմանվելու երկիր տեղափոխված յուրաքանչյուր չաշխատող ընտանիքի անդամի համար։ Այս մասին Դաշնության խորհրդում հայտնել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է նվազեցնել սոցիալական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Փոփոխություններով նախատեսվում է ավելացնել արտոնագրով աշխատող միգրանտների եկամտահարկի ֆիքսված կանխավճարները։ Մասնավորապես, յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար վճարը կավելանա հիմնական կանխավճարի 50%-ի չափով։ Իսկ եթե երեխային պահում են ընտանիքի մի քանի աշխատող անդամներ, հավելավճարը կգանձվի նրանցից միայն մեկից։ Օրենքը նաև պարտավորեցնում է միգրանտին ապացուցել, որ իր պաշտոնական եկամուտը բավարար է ընտանիքի խնամքի տակ գտնվող բոլոր անդամներին պահելու համար՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի կենսապահովման նվազագույնը։ Արտոնագիր ստանալու կամ երկարաձգելու ժամանակ ՆԳՆ-ն և հարկային մարմինները տվյալները կստուգեն իրական ժամանակում։ Եկամուտների թերհայտարարագրման հայտնաբերման դեպքում արտոնագիրը կարող է չեղարկվել։ 18 տարին լրանալուց հետո երեխան կորցնում է խնամքի տակ գտնվողի կարգավիճակը և պարտավոր է 30 օրվա ընթացքում լքել Ռուսաստանը կամ ինքնուրույն օրինականացնել իր բնակությունը։ Նախագծի համաձայն՝ ծնողի արտոնագրի վաղաժամկետ չեղարկման դեպքում ամբողջ ընտանիքը պարտավոր կլինի լքել Ռուսաստանը 15 օրվա ընթացքում։ Համապատասխան փոփոխությունները Ռուսաստանի Պետդուման ընդունել է 2026 թվականի ամռանը, սակայն նոր դրույթներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականից։ The post ՌԴ-ում կխստացվեն միգրանտների ընտանիքների կեցության կանոնները appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ-ում կխստացվեն միգրանտների ընտանիքների կեցության կանոնները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հետխորհրդային տարածքը ԵՄ-ի համար շարունակում է մնալ «համեղ պատառ»․ Ալեքսեյ Գրոմիկո
Alpha News / Nov 10

Ուկրաինայի շուրջ բանակցություններում առայժմ բեկում ակնկալել պետք չէ․ Աննա Վելիկայա
Alpha News / Nov 10

Алексей Громыко: постсоветское пространство остаётся для ЕС «лакомым кусочком»
Alpha News / Nov 10

Առաջինը լինելու արվեստը․ ինչպես Թինա Կանդելակին նվաճեց ռուսական հեռուստաեթերը
Alpha News / Nov 10
Related coverage

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները
168 Jham / Nov 10

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանությանը
24TV / 24News / Nov 10

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը
Azg / Nov 10

Iranian Vice President Calls Armenia, Pashinian ‘Trustworthy’
Aravot / Nov 10