ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադիի հետ: Նա Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի շրջանակում։ Ողջունելով գործընկերոջը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բարձր է գնահատել Հայաստան-Իրան մշակութային դարավոր կապերը և կարևորել տարբեր ոլորտներում դրանք խորացնելու հնարավորությունները: Նա ընդգծել է արդեն իսկ գոյություն ունեցող հաջող համագործակցությունը՝ կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի մշակութային հարցերով տեղակալ Մոհսեն Ջավադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով համագործակցության նոր ծրագրերի իրականացման ներուժը: Նա, մասնավորապես, նախանշել է Իրանում հայկական մշակութային շաբաթներ անցկացնելու հեռանկարները՝ հայկական գրականությունը, կինոն և երաժշտությունը Իրանի հանրությանը ճանաչելի դարձնելու նպատակով: Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի գրքի միջազգային փառատոներում փոխադարձ ներկայությանը, որը հատկապես կարևոր է հայ և իրանցի երիտասարդ գրողներին հանրահռչակելու տեսանկյունից: Այս համատեքստում քննարկվել է նաև մերօրյա հեղինակների գրականության թարգմանության հնարավորությունը։ Իրանցի գործընկերները տեղեկացրել են, որ օրերս Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճը անվանվել է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի անունով: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ Հայաստանում․ ո՞վ է գալիս և ի՞նչ է շահում երկիրը
Shant News / Nov 10

Համայնքների արդյունավետությունը պետք է գնահատել բնակչին մատուցվող ծառայությունների որակով. Խուդաթյան
Shant News / Nov 10

Հայաստանը մոտենում է ՀԱՊԿ-ին հրաժեշտ տալու պահին. զրույց Բենիամին Պողոսյանի հետ
Shant News / Nov 10

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Shant News / Nov 10
Related coverage

Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Factor.am / Nov 10

United States Launches $166,000 Project to Preserve Armenian-American Artist’s Legacy and Celebrate America’s 250th Anniversary
Aravot / Nov 10

Ոտքիս ամրացված սարքով հետևում են ինձ. վստահ չեմ, որ այն չի գաղտնալսում․ «Երկրի հարցը»
Yerkir / Nov 10

Իրանի փոխնախագահի պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է հայերեն և պարսկերեն ձեռագրերին
24TV / 24News / Nov 10